ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒխտյալ հայերի կոչումը

ՈՒխտյալ հայերի կոչումը
06.11.2018 | 15:08

Հրապարակումը նվիրվում է Ակադեմիկ՝ Արմենակ Լևոնի Մնջոյանի ծննդյան 114 ամյակի և Հայազգի բոլոր գիտնականների հիշատակին, որոնք իրենց տրված աստվածային շնորհները «Թորգոմա Տան Հայրեր»-ի պես անմնացորդ նվիրումով ներդրեցին իշահ Հայ ժողովրդի և համայն մարդկության բարեկեցությանն, զարգացմանն ու բարորությանը.

Դեռևս վաղնջական ժամանակներից եկած, և չնայած առասպելական որոշ պատումների, Հայոց Արքա՝ (Նահապետ) Հայկի պատմությունը դիտարկվում է պատմագիտական և պատմավավերագրական իրադարձությունների շրջանակներում, որոնք ունեցել են իրենց զարգացումներն ու շարունակականությունը զուգորդված հերոսական պատերազմներով և հատկապես Հյուսիսային միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։ Պատմահայր՝ Մովսես Խորենացու, նույնպես էլ քուրմ՝ Մանեթոնի, Եվսեբիոս Պամփյուլոս Կեսարացու գրառումներում, ինչպես նաև Աբյուդենոսի և Կեփադիոնեսի հիշատակումներով հայտնի է դառնում Թորգոմի ավագ որդի՝ Հայկի արդարությա՚ն թագավոր լինելու նաև ազգերի և հեթանոս չաստվածությունների բռնակալությունը կործանող ու խաղաղություն բերող թագավոր լինելու փաստարկները։ Հայտնի է, որ Հայկ (Հայոս, Հայկոս, Հայկսոս) անվանումը մեկնաբանվում է որպես թագավոր, հովիվ։ Այն հատկանշում է երկրային՝ աշխարհիկ թագավորի և երկնային՝ հոգևոր քահանայի աստվածապարգև առաքելական կոչումների շնորհները։ Խորենացին նշում է, որ «Նրա նմանը չի եղել ոչ ջրհեղեղից առաջ և ոչ էլ դրանից հետո»։


Կան հիշատակումներ Թորգոմի կին՝, Հայկ Արքայի մոր՝ Անահիտ աստվածուհու մասին, նրան ճանաչելով անվամբ որպես Մեծ Տիկին. (Տի=անսահմանափակ մեծություն. կին=որդեծնության արարչագործություն)։ Ինչպես Արքա Հայկի, նույնպես էլ Անահիտի անունները փոխադարձ կապվածության մեջ են նրանց աստվածաշնորհ կոչման ու առաքելության եզրույթում։ Անահիտը կոչվել է Հայոց Մայր, Հայկածին, Մայր պտղաբերության, խոհեմության աստվածուհի, Մայրն ամեն բարիքի։ Հայոց աղբյուրներում հիշատակվում է նաև Ոսկեմայր, Ոսկեմատն, Ոսկեհատ և այլ անվանումներով։ Նրան է նվիրված հայոց Արաց ամսվա Անահիտ օրը՝ ապրիլի 7-ը որպես հայոց մայրության օր։ Մոր հանդեպ սերն ու հարգանքը հայերը պահպանել են բոլոր ժամանակաշրջաններում։ Տարբեր ազգերի մեջ հենց միայն հայերն են մորն ու մայրությունը ընկալում որպես սրբություն, շնորհիվ Անահիտի որպես «Սրբության սրբոց, անզուգական Մայրն Ամենայն Հայոց»։ Քրիստոնեության առաջին մունետիկ համարվող Ագաթանգեղոսը հայ պատմագրության մեջ նշում է, որ Անահիտը մայրն էր բոլոր առաքինությունների։ Սուրբ Գրիգոր Տաթևացին իր երկերում գրում էր, որ հայոց արքաները զորություն էին խնդրում Անահիտից ռազմադաշտ գնալուց առաջ։ Եվ զուր չէր, որ Անահիտի շատ ծիսական տարրեր 301 թ-ից հետո շարունակվեցին սուրբ Մարիամ Տիրամոր անվանակոչմամբ։ Անահիտի հետ է կապված Կենաց Ծառի գաղափարը, նույնպես էլ խաղողօրհներքը, տրնդեզը և այլն։ Նրա խորհրդանիշներից են հատիկը՝ որից առաջացել է զատիկը, նուռը, նաև հավքը, որի փետուրների գունագեղության նմանություններով էլ գունազարդել են զատիկի ձվերը։


Ավանդության համաձայն Հավքը բույն էր դրել Արարատի գագաթին, որը գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները արևի ճառագայթների հետ ձուլում էր իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր ածում՝ անընդհատ նորոգելեով Արարատի գույների թարմությունը։ Եվ որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տար, Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատյան աշխարհով։ Դեռ վաղ շրջանում հայ մտածողության մեջ Հավքը աստվածության Սուրբ Երրորդության երրորդ անձի՝ Սուրբ Հոգու խորհրդանիշն է համարվել և «Հավք» բառի եզրույթով էլ առաջացած «Հավատք» բառը բնորոշել է կենդանի Աստծո ճանաչման գաղափարաբանությունն ու գաղափարաբանության փիլիսոփայությունը։ Նոր Կտակարանում Սուրբ Հոգու հայտնությունը արտացոլվեց Հավքի աղավնակերպ իրողությամբ։ Հարկավ Արարատի գագաթին Սուրբ Հոգու հայտնությունն իր մեջ պարունակում է մի շարք խորհրդավոր իմաստություններ, որոնք արարչագործությունից մինչև Նոյան Տապան և սուրբ Գրիգոր Նարեկացու տեսիլքով առկա, գոյաբանական են և ունեն ինչպես տրանսցենդետ նույնպես էլ իմանենտ գիտագաղափարաբանական և գաղափարափիլիսոփայական հասկացությունների եզրեր։ Սուրբ Հոգու անձրևած շնորհները (գունագեղ ձվերը), իմա՝ աշխարհիկ և հոգևոր բարոյական կյանքի աստվածային կանոնակարգը, Անահիտը որպես ազգային արժեհամակարգ տարածում էր ողջ Արարատյան աշխարհում, հավատարիմ մնալով իր աստվածաբաշխ կոչմանն ու առաքելությանը։ Նույնպես էլ արքա Հայկը Արարատյան թագավորությունը հանձնելով իր ավագ որդի Արմենակին (Արամանյակ. Ար=Աստված, ամ=որդի, ակ=սկզբնաղբյուր), իր սրբագույն առաքելությունը իրականացրեց Պաղեստինի և շրջակա տարածքներում, ուր նրան ճանաչեցին որպես Բարձրյալ Աստծո հավիտենական քահանա՝ կոչմամբ Մելքիսեդեկ=(արդարության թագավոր), և որպես Սաղեմ=(խաղաղություն) «ներկայիս Երուսաղեմ» քաղաքի արքա՝ խաղաղության թագավոր։


Հայկ-Մելքիսեդեկը հանդիսացավ Բանն Աստծո մարդեղենացած Քրիստոսի նախակերպարը, այնպես ինչպես Անահիտ Հայկածինը հանդիսացավ սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի նախակերպարը։ Ըստ այնմ՝ հին ՈՒխտը հանդիսացավ նոր ՈՒխտի նախատիպը, այնպես, ինչպես երկրային եկեղեցին հանդիսանում է երկնային եկեղեցու նախատիպը։
Ըստ Գրիգոր Տաթևացու, Մելքիսեդեկի թագավոր խաղաղության և արդարության թագավոր հատկանիշները «հավասարապես պատշաճում են մեր Տիրոջը (Քրիստոսին), որ արդարացրեց մեզ և խաղաղություն հաստատեց երկնքում եւ երկրի վրա»։ Բարձրյալ Տերը Հիսուսի համար ավետեց. «Աստվա՛ծ, դու հավիտյան քահանա ես ըստ Մելքիսեդեկի կարգի». (Եբր.5-6): Բացի Ահարոնյան (հրեական) քահանայությունը, մինչ այդ արդեն իսկ գոյություն ուներ Մելքիսեդեկյան քահանայություն, որն ըստ տնօրենության շատ ավելի բարձր էր, քան Ահարոնյան քահանայությունը։ Քանզի Աբրահամը Մելքիսեդեկին տասանորդ էր տալիս, ստանալով նրա օրհնությունը։ Ըստ եկեղեցու սուրբ հայրերի, Մելքիսեդեկը Բարձրյալ Աստծո Քահանան է, քանզի Աստծուց ընդունեց քահանայությունը և ոչ մարդկանցից, ինչպես Ահարոնը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին նշում է. «Մեր նոր քահանայությունն ըստ Մելքիսեդեկի է և ոչ ըստ Ահարոնի, նախ, որովհետև անթլպատ էր, երկրորդ, որովհետև հեթանոսներինն էր, երրորդ, որովհետև ընծաները հեթանոսներից ստացավ, չորրորդ, որովհետև բաղարջ և գինի պատարագեց»։


Հատկանշական է այն հանգամանքը, որ նախ հայկական ավանդականությունը ձևավորվեց ոչ թե մարդկային սովորույթների, այլ ճանաչվեց աստվածաբաշխ կանոնակարգի ճշմարտության հայեցակարգով և մարդկային ձևավորված վիճակների տարանջատման սկզբունքով բերեց բազմազանությունից տեսակի հաստատմանը և ապա աստվածասիրության ու որդիության հատկանիշներով դրսևորվեց որպես սեփական ազգի արտացոլանք։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը մարդկային երեք վիճակների մասին արձանագրում է հետևյալը. «Առաջին. Մի դեպքում մարդիկ Աստծու կամքը կատարում են, քանի որ վախենում են, որ Նա կպատժի. Սա ստրկական վիճակն է։ Երկրորդ. Երբ կատարում են, որպեսզի վարձ ստանան իրենց արածի դիմաց. Սա վարձկանների վիճակն է։ Եվ երրորդ. Աստծու կամքը կատարում են, որովհետև սիրում են Նրան. Սա որդիության վիճակն է»։ Հաճախ հայերի ինքնության հատկանիշները որակվել են նրանց առաքելության տարբեր դրսևորումներում, որպես Արարչի որդիներ, Աստվածային պատգամաբերներ, նախարար ցեղ, Սուրբ օրենքների տվիչներ, ճշմարիտ արժեքներ հաստատողներ, ազգերի ազատարար, առաջնորդ հովիվներ, Հյուսիսի երևելիներ, վեհագույն ազգ, Աստվածամարտիկների փաղանգ, մեռնող ու հառնող ազգ և այլն։ Սուրբ Գրիգոր Նարեկացին իր «Պատմություն Ապարանից Ս. Խաչին» (Նարեկագետ՝ Աշոտ Պետրոսյան. 2006), երկում նշում է. «Թորգոմայ հիւսիս֊արեւելեան տան վրայ յորդեցին իրենց կենսաղբիւր անձրեւումները, եւ ցօղեցին իրենց գթութիւնը։ Որովհետեւ սրանք իրենց տոհմային պայազատութեամբ երեւելի այրեր էին՝ ազնուական ցեղից, դիւցազունների զարմից, իշխանական տնից, գովեալների գնդից, քաջերի դասակարգից, Մելքիսեդեկի հարազատ արեան շառաւիղից, որի նախանկար խորհուրդը տպաւորեց Քանանի եւ Սիդոնի ընտրյալներին։ Այնպես որ, սրանք պատուելի էին իրենց ամենայն յատկութիւններով, իսկ ըստ քրիստոսաւան դավանանքի՝ անզուգական եւ անհաւասար»։


Հայ ժողովրդի համար կյանքի իմաստը երբևէ չի եղել մարդկային անսահման ցանկությունների բավարարումը, ինչպես բոլոր քաղաքակրթական ժամանակաշրջաններում էպիկուրիզմի մեջ անվերջ դեգերող համաշխարհային գրեթէ բոլոր ազգերը, որոնք մերժում են գերբնական որևէ ազդեցություն մարդկային ճակատագրերի վրա և փառաբանում են հաճույքը որպես մարդկային կեցության կարևորագույն սկզբունք։ Նրանք ձգտում են դեպի վայելքներն ու հաճույքները, զվարճանքների նվաճումով գերազանցելու մահվանն ու նրա հանդեպ ունեցած սարսափները։ Մինչդեռ հայերիս համար կյանքի իմաստը ի վերուստ սահմանված Աստվածաբաշխ կանոնակարգով է եզրագծվել, ի սկզբանե ունենալով նախ Մելքիսեդեկյան (Հայկյան) և ապա քրիստոնեական վարդապետությունը որպես ազգի հիմնական և անփոփոխ հավիտենարժեք հայեցակարգ։ Այն իր մեջ նախատեսում է նախ Հայրենիքի՝ Աստծո կողմից նախատրված երկրային սուրբ ժառանգության, նրա պահպանման, զարգացման և բարօրության ծրագիրը, Աստծո նմանությամբ արարչագործության ու ստեղծարար գործառույթների պրեցեդենտները, որի հոգևոր և ֆիզիկական արտահայտման ճանապարհի բևեռներում ձևավորվում և դրսևորվում են արժեհամակարգեր, սահմանվում են ազգի ազատության չափն ու նրա ազատ կամքի արտահայտությունը բազմաեզր ձևաչափի մեջ. Եվ ապա մյուս զուգահեռով էլ ձգտումը կատարյալին, ինչպես տրադիցիոնալ ձգտումը Աստծուն, ձգտումը երկնային թագավորությանը, որը Հայրենիքի գաղափարին զուգընթաց անվերջանալի գործառույթ է ինքնաճանաչման, ինքնաճանաչողության մեջ Աստծո ճանաչողության, Աստվածաճանաչողության չափով էլ որոշվում և պայմանավորվում է արխետիպային և մշակութաբանական համակարգերն ու սկզբունքները։ «Աստծո ճանաչողությունն ու նրա իմացությունը հավիտենական և անվախճան կյանք է. Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհ. 17,3.)։


Հայ ժողովրդի հավաքական նպատակը սուրբ է, և սրբագույն է նրա աստվածահաճ պայքարը։ Ամեն մի Հայ անհատ գործուն մասնակիցն է իր իսկ սեփական կյանքի ու այդ կյանքի պայքարի պատասխանատվության։ Պատասխանատվությունը բերում է սեփական անձի ճանաչողության, ինչը հանգեցնում է սեփական անձի ինքնարարմանը։ Ինքնարարման չափի փոխակերպման համապատասխան, անձի ներքին երևութականությունը, ազատ ընտրության ճանապարհով փոփոխության է ենթարկվում ներքին որակների հարաբերակցություններում, սկիզբ դնելով Աստծու հետ անմիջական հարաբերության. Եվ եթե հանուն երկրային ժառանգության և հանուն Աստծու սեփական անձի զոհաբերությունը արդարացված չէ, ապա դադարում է կյանքի իմաստը, մի կյանք, որը կարելի է և չապրել։ Ամեն մի Հայի ինքնազոհաբերումը հանուն այդ Գերագույնի, ավելին պիտի արժենա քան նրա ապրած կյանքի նպատակը: Թերևս այն, ինչը կյանքի նպատակ է հանդիսանում, հաճախ դառնում է անխուսափելի մահվան պատճառ: Հայը ոչ միայն մասնակիցն ու գործուն կազմակերպիչն է իր կյանքի, այլև սեփական մահվան, գիտակցված մահվան, որը սահմանում է Աստծո հետ անմահանալու հավիտենականության գաղափարը։


Հայ ազգի որակը հատկանշվում է իր՝ անհատի տեսակի չեզոքությամբ և միաժամանակ փոխազդեցության ու փոխադարձ կապվածության մեջ գտնվելով ամբողջի և նրա բոլոր անհատ֊տեսակների հետ, մասնակցելով ազգի հաստատմանն ու զարգացմանը ներքին հավասարակշռության եզրույթում։ Անհատի զարգացումը զուգընթաց գործառութ է, որն ընթանում է Աստծո կամքի ներգործության՝ փոխադարձ կապի անընդհատության, զուգահեռաբար ազատ կամքի միաժամանակյա գործառույթների ազդեցությամբ։ Ազգը զարգանում է զուգակշիռ լամինար սկզբունքով, ներքին որակների տարածական տեղափոխումների և նրան տրված չափի ներքին դիֆերենցմանը համապատասխան, ապահովելով զարգացման ընդհանուր գործընթացը։ Կառավարման սկզբունքները կայանում են երկու գլխավոր ուղղություններով. 1). Աստծո Կամքի Գերագույն նպատակով պայմանավորված և որոշվող Աստծ՚ո Կամքի գործառույթների բխումով, ոչ զորությամբ այլ Շնորհների ներգործական ինքնամբարումի անընդհատականության մեխանիզմով, և 2). Անհատ֊տեսակի ազատ կամքի ինքնահաստատման, ինքնաճանաչման և ինքնուրույն ընտրության Աստվածային ազատության, ներքին երևութաբանական դոկետիզմից։
Միասնական ազգի մեկ ամբողջության հավասարակշռության գաղափարը որոշում է անհատի ներքին հավասարակշռության չափի հաստատումը։ Այն հակված է ինչպես տարածության, նույնպես էլ և ժամանակի մեջ ստեղծել անհատ֊հատվածների իռացիոնալ տեղաշարժեր, որոշակիորեն առաջացնելով ներքին որակների հարաբերակցության փոփոխություն։ Փոփոխությունների չափը չի բերում տրոհման, այլ պայմանավորվում է անհատի եռամիասնության բաղադրիչների փոխադարձ հարաբերակցության չափով։ Ազգը՝ իր բնական հավասարակշիռ ընթացքով, միշտ էլ ձգտում է իր տեսակի պահպանմանը, զարգացմանն ու հավերժացմանը։ Տեսակը չի սահմանվում ընկերային «սոցիալական», այլև կենսաբանական որակների արյան և ոգու բնորոշիչ հատկանիշներով։ Այն կազմում է գոյիմաստ աշխարհայեցողության հիմքը, ուր ճշմարտություններ չեն ստեղծվում, այլև ճանաչվում են ազգի ոգու ինքնաճանաչման գործառույթով և արյան բնորոշ որակների ռացիոնալիզացիայի գործուն մեխանիզմով իջեցվում ֆիզիկական դաշտ։ Եվ հենց այս որակական փոփոխության (գենեռացիայի) գործառույթով է Հայ (ը) դիտվում ոչ միայն ազգի անվանում, այլև դիֆերենցման մեխանիզմով անցում է կատարում դեպի Բարձրյալ Աստծո կողմից ի սկզբանե շնորհված իր առաքելական կոչմանը՝ Հայի կոչմանը։


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ֊Դրո գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 14614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ